Երեւանում երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Իսակովի պողոտա 2 հասցեում գտնվող «Արարատ գինու եւ կոնյակի» գործարանի մոտ անհայտ անձը կրակոցներ են հնչել։ 

Պարզվել է, որ կրակոցներն արձակել է Երեւանի բնակիչ 23-ամյա Կառլեն Ն․-ն, ում քրեական հետախույզները հայտնաբերել են Նորագյուղ թաղամասում։

Կառլեն Ն․-ն խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել, իսկ ավտոմեքենայի սրահից էլ ներկայացրել է «Վալտեր» տեսակի ատրճանակը։  Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։