Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Եվրոպայի ամենամեծ գազային հանգույցը ստեղծել Թուրքիայում։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսական էներգետիկ շաբաթը» խորագրով ֆորումում։ Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թուրքական հոսքը ներկայում տարանցում է դեպի Եվրոպա 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հյուսիսային հոսքի կորցրած ծավալները կարող ենք տեղափոխել Սեւ ծովի տարածաշրջան եւ դարձնել Թուրքիայով դեպի Եվրոպա մեր վառելիքի հիմնական ուղին՝ Թուրքիայում խոշորագույն գազային հանգույց ստեղծելով Եվրոպայի համար։ Եթե իհարկե դրանով հետաքրքրված են մեր գործընկերները»,-ասել է Պուտինը։
Այս հարցը կարող է քննարկման թեմա դառնալ Աստանայում Պուտինի եւ Թւորքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ։
Իր հերթին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է ավելացնել նավթի մատակարարումները Թուրքիա, հարցը լուծվում է կոմերցիոն ընկերությունների մակարդակով։





























