Մեր ռազմավարական նպատակը Երեւանի մետրոբոլիտենի հետագա զարգացումն է. հիմա ընթանում է Երեւանի Աջափնյակի շրջանում մետրոյի նոր կայարան կառուցելու գործընթացը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախագծման աշխտանքների առաջին փուլն ավարտում ենք, 2023-ի վերջում կունենանք արդեն պատրաստի նախագիծ, հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարել:
Մենք հստակ որոշումը կայացրել ենք, պետք է գնանք այս ճանապարհով, ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Հույս ունեմ ժամկետները չեն խախտվի: 2024-ին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ հավելեց, որ պետք է մետրոյի ուղեւորահոսքերն ավելացնելու ուղղությամբ աշխատանքներ տանել եւ տրանսպորտային համակարգը կառուցել դ հաշվի առնելով:





























