Թուրքիայի իշխանությունները ցանկանում են դուրս գրել ավելի քան 1 միլիարդ դոլարի պարտքը։ Reuters-ը հաղորդում է, որ խորհրդարանական հանձնաժողովը սկսել է շուրջ 30 միլիարդ լիրայի (1,61 միլիարդ դոլար) պարտքի դուրսգրման օրինագծի շուրջ քննարկումները:

Նախագահ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից պատրաստված նախագծով կառավարությունը հրաժարվում է ուսանողների կացարանների համար տրամադրվող գրեթե 27 միլիարդ լիրայի պարտքից, ինչպես նաեւ COVID-19-ի համավարակի ժամանակ սահմանված 2,7 միլիարդ լիրայի տուգանքներից:

Հանձնաժողովի համար ԱԶԿ-ի կողմից պատրաստված զեկույցի համաձայն, Անկարան կկորցնի նաեւ մոտ 2,2 միլիարդ լիրա եկամուտ՝ որոշ գործատուների համար հարկերի կրճատման հետեւանքով՝ որպես օգնություն էլեկտրաէներգիայի եւ բնական գազի վճարման համար:

Նշվում է, որ կառավարության սխեման, որը պաշտպանում է լիրայով ավանդները փոխարժեքի արժեզրկումից, դեկտեմբերին գործարկվելուց ի վեր հանգեցրել է 18,8 միլիարդ լիրայի հարկերի հետ կապված ծախսերի: