Անգլիայում սրճարաններից մեկը լրացուցիչ գումար է վերցնում հաճախորդներից՝ կոպիտության համար, գրում է NDTV-ն։ Ինչպես պարզաբանել են հաստատության ներկայացուցիչները, իրենք հույս ունեն, որ այցելուներն ավելի զուսպ եւ բարեկիրթ կդառնան։
Փրեսթոնում Chai Stop սրճարանում նոր կանոն է մտցվել՝ հաճախորդներից հաշվի կրկնակին է գանձվում, եթե նրանք իրենց անքաղաքավարի են պահում, այդ թվում՝ աշխատակիցների նկատմամբ։ Այս նորամուծության նպատակն է խրախուսել հաստատության այցելուներին ավելի բարի լինել ուրիշների նկատմամբ:
Ըստ սրճարանի սեփականատեր Ուսման Հուսեյնի, ագրեսիվ հյուրեր չափազանց հազվադեպ են լինում, բայց ինքը վստահ է, որ նոր կանոնները լրացուցիչ հիշեցում կլինեն այն մասին, թե ինչ կարեւոր է քաղաքավարի լինելը:
«Մարդիկ ավելի բաց են դարձել, սկսել են ավելի հաճախ ժպտալ մեզ»,- հավելել է Հուսեյնը:




























