Օդի աղտոտվածությունն ազդում է կանանց քաշի, մարմնի զանգվածի ինդեքսի, գոտկատեղի եւ մարմնի ճարպակալման վրա: Նրանք, ովքեր անընդհատ շնչում են մանր մասնիկներ, ազոտի երկօքսիդ եւ օզոն, ունեն ավելի բարձր քանակությամբ ճարպ եւ ավելի քիչ մկանային զանգված: Այս եզրակացությանն են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները։
Նրանք վերլուծել են տարբեր ռասայի 1,7 հազար կանանց տվյալները։ Մասնակիցները 40-50 տարեկան էին, նրանց դիտարկել են 2000-2008 թվականներին, գրում է Science Daily-ն։
Կանանց օրգանիզմում աղտոտված օդի պատճառով մոտ 5 տոկոսով ավելի շատ ճարպ է եղել՝ 1,17 կիլոգրամով։
Մթնոլորտային վնասակար մասնիկների ազդեցությունը փոխհատուցելու համար կարելի է մարզվել, ասում են հետազոտողները։





























