ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինա նահանգում մի կին խաղարկությունից րոպեներ առաջ վիճակախաղի տոմս է գնել եւ հարստացել, իբր, ուրվականի տված խորհրդի շնորհիվ, գրում է Daily Mirror-ը։
39-ամյա Ստեֆանի Իսրայելը պնդում է, որ ուշ գիշերը պառկած է եղել անկողնում, երբ հանկարծ լսել է, թե ինչպես է ուրվականը խոսում իր հետ: Նրան թվացել է, թե նա խորհուրդ է տալիս մտնել առցանց խաղարկության կայք եւ տոմս գնել չորս րոպեից սկսվող խաղարկությանը մասնակցելու համար։
Առավոտյան կինը ծանուցում է ստացել, որ շահել է 501 հազար դոլար։ «Երբ ես տեսա ծանուցումը, սկսեցի բղավել 20 րոպե: Կարծում եմ՝ փոքր-ինչ վախեցրեցի ընտանիքիս»,-հիշում է կինը։
Կինը բացատրել է, որ իր բոլոր հարազատները շատ նախաձեռնող են, ուստի նախատեսում է ներդրումներ կատարել նոր բիզնեսում։




























