Հոլիվուդի չինական ծագմամբ առաջին աստղի՝ Աննա Մեյ Վոնգի պատկերով 25 սենթանոց մետաղադրամ կհատվի ԱՄՆ-ում, գրել է New York Post-ը։
ԱՄՆ դրամահատարանի «Ամերիկյան կանայք» ծրագրի շրջանակում Վոնգը կպատկերվի 25 սենթանոցի դարձերեսին։ Դրամահատարանի տեղեկացմամբ՝ Վոնգի կարիերան «անջնջելի հետք» է թողել զվարճությունների արդյունաբերությունում ասիական ծագում ունեցող ամերիկյան կանանց վրա։
Մյուս չորս մետաղադրամների վրա, որոնք կթողարկվեն ծրագրի շրջանակում, պատկերված կլինեն գրող Մայա Անժելոուն, աստղագնաց Սալի Ռայդը, չերոկի ցեղի ակտիվիստ եւ առաջնորդ Վիլմա Մանկիլերը եւ սուֆրաժիստ Նինա Օտերո-Ուորենը։ Մետաղադրամները կհատվեն 2023-2025թթ.։
Վոնգը ծնվել է 1905թ. Լոս Անջելեսում եւ մահացել 1961թ.։ Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, ինչպես նաեւ հանդես է եկել Լոնդոնի եւ Նյու Յորքի թատրոններում։




























