Գերմանիայում բնակիչներին թույլ կտան գնել մինչեւ 20 գրամ կանեփ եւ բույսն աճեցնել տանը, գրում է RND պորտալը։

Նշվում է, որ որոշումը կարող է ընդունվել կանեփի օգտագործումն օրինականացնելու քաղաքականության շրջանակում։

Երկրի առողջապահության նախարարության փաստաթղթի նախագծում նշվում է, որ հոգեակտիվ նյութի՝ տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիան նման արտադրանքներում «չպետք է գերազանցի 15 տոկոսը։

Միաժամանակ 18 տարեկանից բարձր, բայց մինչեւ 21 տարեկան անձանց համար սահմանափակումը կկազմի 10 տոկոս։

Թմրամիջոցը վաճառվելու է լիցենզավորված խանութներում եւ դեղատներում։

Բացի այդ, տեղի բնակիչներին կթույլատրվի ինքնուրույն աճեցնել մարիխուանա տանը, բայց երկու բույսից ոչ ավել։