Հազվադեպ իսլամական ոսկեդրամը, որը համարվում է առաջինն իր տեսակի մեջ, որը հանվել է վաճառքի աճուրդում, այս ամսվա վերջին աճուրդում կարող է վաճառվել ավելի քան 1 մլն ֆունտ սթեռլինգով, տեղեկացրել է PA Media-ն։
VI դարի ոսկե դինարը պատկանում է Օմայան խալիֆայության դարաշրջանին՝ 660-750թթ.։ Այդ ժամանակվա մետաղադրամները տարածված էին, բայց արաբական փուլի նշումը դինարի վրա հազվադեպ է համարվում։
«Մադին Ամիր ալ Մումինինը», որը նշանակում է «ուղղահավատների տիրակալ», կապված է մուսուլմանական համայնքի կառավարչի ֆորմալ տիտղոսի հետ։
Դասական դրամահավաքների խմբի (CNG) տվյալներով՝ սա 711-712թթ. առաջին մետաղադրամն է, որը հանվել է աճուրդի։
CNG-ի գնահատմամբ՝ մետաղադրամն արժե 700 000 ֆունտ սթեռլինգ, բայց կարող է վաճառվել ավելի քան 1 մլն ֆունտ սթեռլինգով։




























