Ֆրանսիական GH Mumm գինեգործարանը հինգ տարվա մշակումներից եւ փորձարկումներից հետո ներկայացրել է աշխարհում առաջին շամպայնը, որը կարելի է խմել անկշռության պայմաններում: Փրփրուն Mumm Cordon Rouge Stellar-ի շիշը Միջազգային տիեզերակայան կուղարկվի 2023 թվականին Axiom Space անձնակազմի հետ, գրում է Daily mail-ը:
Շամպայնի մեջ կան հասած դեղին մրգերի, դեղձի, չրերի, պնդուկի, պրալինի, վանիլի նոտաներ: Շամպայնը լիովին համապատասխանում է Ֆրանսիայի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի պահանջներին։ Ըմպելիքի գինը դեռ որոշված չէ։
Mumm Cordon Rouge Stellar շիշը պատված է պաշտպանական շերտով՝ ավիացիոն ալյումինից։ Խցանը պահում է չժանգոտվող պաղպատից հատուկ փականը։
Ըմպելիքը դուրս է գալիս փրփուրի տեսքով։
Գինու գործարանը շամպայնը փորձարկել է Airbus-ով պարաբոլիկ թռիչքի ժամանակ: Փորձարկումները հաջող են անցել։ Ստեղծողները հույս ունեն, որ շամպայնը կօգնի տիեզերագնացներին եւ տիեզերական զբոսաշրջիկներին համտեսել աշխարհիկ կյանքի համը նույնիսկ Երկրից հեռու:




























