Հունաստանը գործարկում է օդաչուների վերապատրաստման նոր միջազգային կենտրոն, որը ստեղծվել է Իսրայելի հետ համագործակցությամբ՝ տարածաշրջանային մրցակից Թուրքիայի նկատմամբ իր հարաբերական ավիացիոն առավելությունն օգտագործելու ջանքերի շրջանակում, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

Իսրայելական պաշտպանական կապալառու Elbit ընկերությունը, որն անցյալ տարի, Իսրայելի օգնությամբ, 1,65 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Հունաստանի կառավարության հետ, կօգնի կառավարել Հունաստանի հարավային Կալամատա քաղաքի մոտ գտնվող ռազմաօդային ուժերի բազայում գտնվող հաստատությունը:

Հունաստանը ռազմական արդիականացման ծրագիր է իրականացնում, որը հիմնականում կենտրոնացած է օդային ուժերի վրա։ Աթենքը ձեռք է բերում ֆրանսիական արտադրության Rafale առաջադեմ ինքնաթիռներ՝ արդիականացնելով իր հին F-16 կործանիչների նավատորմը եւ ձգտում է միանալ ԱՄՆ-ի F-35 ռեակտիվների ծրագրին:

Թուրքիան դուրս է մնացել վերոնշյալ ծրագրից՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետո։

Նոր ուսումնական կենտրոնը սկսել է գործել ուրբաթ օրը:

Նավատորմը կընդլայնվի հաջորդ տարի՝ իտալական արտադրության M-346 վարժեցնող սարքերի մատակարարմամբ, որոնք նմանակում են մարտական ​​եւ թռիչքային սցենարները:

Թեեւ վերոնշյալ դպրոցը պաշտոնապես բացվել է ուրբաթ օրը, այն մինչեւ 2024 թվականի սկիզբն ամբողջությամբ չի գործի, ասել է Էլբիթը:

Հունաստանի ռազմաօդային ուժերի ուսումնական հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Գեորգիոս Վագենասն ասել է, որ «դա կլինի արեւելյան մեր հարեւանից եկող սպառնալիքներին դիմակայելու հիմնական մեխանիզմը»։