Կիրակի երեկոյան տոռնադոն ավերածություններ է գործել Ֆրանսիայի հյուսիսում՝ Սոմա եւ Պա դե Կալե վարչական շրջաններում, տեղեկացրել են տեղի իշխանությունները։

Տոռնադո հիշեցնող ուժգին քամին կիրակի երեկոյան վնասել է Ֆրանսիայի հյուսիսային դեպարտամենտները։

Սոմայում վնասվել են ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ եւ տներ, մի քանի տասնյակ շենքեր զրկվել են էլելտրականությունից։ Զոհեր չկան։

Պա դե Կալեում, դեպարտամենտի իշխանությունների տեղեկացմամբ, մեկ մարդ տուժել է վատ եղանակի պատճառով։ Շատ տներ ավերվել են, բնակիչները զրկվել են էլեկտրականությունից։

Ինչպես նշել է BFMTV հեռուստաալիքը, այս դեպարտամենտում առանձնակի վնաս է հասցվել Բիյուկուր կոմունային։ Տոռնադոն պոկել է եկեղեցու եւ մի քանի շենքերի տանիքները։ Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր, տապալել էլեկտրասյուներ։ Բիյուկուրից տարհանվել է 150 բնակիչ։