Թունավոր թագավորական կոբրան, որը փախել էր շվեդական կենդանաբանական այգու տերարիումից, վերադարձել է իր ակվարիում՝ երջանիկ ավարտ դնելով անհետացման մասին սագային, որն ավելի քան մեկ շաբաթ է տեւել։

«Գուդինին, մենք նրան այդպես ենք անվանել, վերադարձել է իր տերարիում»,- ասել է Skansen Aquarium-ի գլխավոր տնօրեն Յոնաս Վալսթրոմը շվեդական SVT հանրային հեռուստաընկերությանը։

Ավելի քան 2 մետր երկարությամբ մահացու թունավոր օձը, որի պաշտոնական անունն է Սըր Հիս (Sir Hiss), հոկտեմբերի 22-ին փախել էր ակվարիումի իր ապակե ազատավանդակի առաստաղի ջահի միջով։

Եռանդուն որոնումների արդյունքում՝ ռենտգենյան սարքերի օգնությամբ, «Գուդինին» հայտնաբերվել էր տերարիումի կողքին գտնվող փակ տարածքում, ջեռուցվող երկու պատերի արանքում։

Պատերի մեջ, որտեղ թաքնվել էր օձը, ճեղքեր են բացվել, բայց կիրակի վաղ առավոտյան կոբրան անհետացել էր ռենտգենյան խցիկների տեսադաշտից։ Պարզվել է, որ օձը հրաժարվել էր ազատությունից եւ հետ սողացել՝ գալով իր տերարիում։

Այգում հայտարարել են, որ օձը չէր ապրի սառը կլիմայում, եթե դուրս գար շենքից։

Թագավորական կոբրաների երկարությունը կարող է հասնել 5,5 մետրի, դրանք ապրում են Հնդկաստանում Ինդոնեզիայում եւ Ֆիլիպիններում։