Անգլերեն լեզվի Collins English Dictionary բրիտանական հեղինակավոր բառարանը որպես 2022 թվականի գլխավոր բառ նշել է permacrisis տերմինը, որը ձեւավորվել է permanent crisis (մշտական ճգնաժամ) բառերի միաձուլման արդյունքում։

«Permacrisis տերմինը, որը նշանակում է «անկայունության եւ անապահովության երկարատեւ ժամանակաշրջան», ճանաչվել է 2022 թվականի տարվա բառ»,- ասվում է բառարանի կայքում։

The Collins Dictionary-ն նշում է, որ տերմինն այն մի քանի բառերից մեկն է, որը վերաբերում է աշխարհում շարունակվող ճգնաժամին, որը միավորում է քաղաքական անկայունությունը, Ուկրաինայում հակամարտությունը, կլիմայի փոփոխությունը եւ կյանքի արժեքի աճը: