Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգուց հինգ առյուծներ են փախել, ինչը ստիպել է կենդանաբանական այգուն «կոդ մեկ» հայտարարել եւ հյուրերին շտապ անվտանգ վայր ուղարկել, հաղորդում է Reuters-ը:
Նախազգուշացումը տրվել է այն բանից հետո, երբ Աթո անունով չափահաս արու առյուծը եւ չորս ձագերը հայտնվել են վանդակից դուրս, թեեւ նրանք դեռեւս գտնվել են կենդանաբանական այգու մնացած հատվածից վեց ոտնաչափ ցանկապատով առանձնացված տարածքում: Կենդանաբանական այգու աշխատակիցները քնեցրել եւ վերադարձրել են մի ձագին, իսկ մյուս չորսը իրենց կամքով են վերադարձել:
Կենդանաբանական այգուց ասել են, որ արտակարգ գործողությունները ձեռնարկվել են 10 րոպեից էլ քիչ ժամանակում այն բանից հետո, երբ առյուծները փախել են ցուցադրության հիմնական վայրից:




























