ԵԱՀԿ Մինսկի խմբի հանմանախագահների հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Այս մասին հատնում է ադրբեջանական SalamNews գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Այցի ընթացքում համանախագահները կհանդիպեն կողմերի ղեկավարությունների հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն հակամարտության խաղաղ կարգավորման հեռանակարները եւ հետագա քայլերը։ Համանախագահները նաեւ կայցելեն Ստեփանակերտ, ուր կհանդիպեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:
Այցի կոնկրետ օրը ճշտվում է։




























