Պղնձի արժեքը հինգշաբթի բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի թուլացումը եվրոյի եւ իենի նկատմամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքների հրապարակումից հետո, պահպանում է մետաղի արժեքը։

Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,59 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 6,4 553 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,33 տոկոսով՝ 7 626,5 դոլար, ալյումինիումինն ավելացել է 0,38 տոկոսով՝ 2 251 դոլար, ցինկինը՝ 0,18 տոկոսով՝ 2 748,5 դոլար։