Նավթի գները ուրբաթ իջել են մոտ 2 տոկոսով, քանի որ Չինաստանը նախկինի պես COVID-ի հանդեպ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարում, այն դեպքում, երբ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքների բարձրացումը աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ դոլարին՝ ուժեղացնելով գլոբալ ռեցեսիայի երկյուղները, որը կխափանի վառելիքի պահանջարկը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,49 դոլարով կամ 1,5 տոկոսով՝ մեկ բարելը 94,67 դոլար։ WTI-ի ֆյուչերսներն էժանացել են 1,83 դոլարով կամ 2,0 տոկոսով՝ մեկ բարելը 88,17 դոլար։





























