ԱՄՆ Ազգային պարկի ծառայությունը (NPS) կոչ է անում մարդկանց՝ չլիզել Սոնորան անապատի դոդոշին, հայտնում է CNN-ը։

NPS-ը անցորդներին զգուշացրել է զգույշ լինել դոդոշից, որը հայտնի է նաեւ որպես Կոլորադո գետի դոդոշ:

Սա Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերված ամենամեծ դոդոշներից մեկն է, որի չափը հասնում է 7 դյույմի: Սակայն Ամերիկայի հարավ-արեւմուտքում ծնված դոդոշներն ունեն նաեւ մեկ այլ յուրահատուկ հատկանիշ: Ըստ NPS-ի, նրանք ունեն «ցցված գեղձեր, որոնք ուժեղ թունավոր նյութեր են արտազատում»: Գեղձերը գտնվում են դոդոշի աչքերի անմիջապես հետեւում։

Այս թունավոր նյութերը կարող են հիվանդացնել մարդկանց, եթե նրանք դիպչեն կամ լիզեն դոդոշին:

Ուստի մարդկանց խորհուրդ է տրվել զերծ մնալ դոդոշին «լիզելուց»։

Դոդոշի տոքսինները վտանգավոր են հատկապես այլ կենդանիների համար։ Ըստ Արիզոնա-Սոնորա անապատային թանգարանի, Սոնորա անապատային դոդոշի արձակած տոքսինները կարող են բավարար լինել չափահաս շանը սպանելու համար:

Կենդանաբանական այգուց հայտնում են, որ Կալիֆոռնիայում դոդոշի թույնը, որը հարուցինացյաներ է առաջացնում, ապօրինի է համարվում: Այն հայտնի է որպես բուֆոտենին: