Պղնձի գինը երկուշաբթի իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Չինաստանից ստացվող բացասական առեւտրային վիճակագրությունը եւ դոլարի ամրապնդումը զսպում են արդյունաբերական մետաղի գնանշումները։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 1,49 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,6 435 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների տվյալներով, պղնձի մեկ տոննայի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 7,12 տոկոսով՝ 8 099 դոլար, ալյումինիումինը՝ 4,04 տոկոսով՝ 2 355,5 դոլար, ցինկինը՝ 5,66 տոկոսով՝ 2 874 դոլար։





























