Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո շրջանի իշխանությունները կոչնչացնեն մոտ 150 հազար հավ տեղի թռչնանոցում թռչնի գրիպի բռնկման պատճառով, տեղեկացրել է Kyodo-ն։

Գործակալության տվյալներով՝ իշխանությունները նաեւ ստուգում կիրականացնեն, որպեսզի պարզեն շրջանում վարակի բռնկման պատճառները։

Ապրիլին Հոկայդոյի շրջանում տեղեկացրել էին թռչնի գրիպի բռնկման մասին Սիրաոի քաղաքի թռչնանոցներից մեկում։

Ճապոնիայում այս սեզոնին ոչնչացվել է մոտ 1,8 մլն հավ։