Ֆրանսիացի կարդինալ Ժան Պիեռ Ռիկարը խոստովանել է, որ տասնամյակներ առաջ 14-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն է կատարել։ Նա հայտարարել է իր պարտականություններից հրաժարվելու մասին, հայտնում է Reuters-ը։
«Երեսունհինգ տարի առաջ, երբ ես ծխական քահանա էի, 14-ամյա աղջկա հետ ինձ դատապարտելի եմ պահել։ Իմ պահվածքը անխուսափելիորեն հանգեցրել է լուրջ եւ երկարաժամկետ հետեւանքների այդ մարդու համար»,- ասվում է Ռիկարի հայտարարության մեջ:
Ռիկարը ներողություն է խնդրել եւ ասել է, որ կհրաժարվի իր գործառույթներից ու հասանելի կլինի իրավապահների եւ եկեղեցական իշխանությունների համար։ Նա 2001-2019 թվականներին եպիսկոպոս է եղել Բորդոյի հարավ-արեւմտյան շրջանում։
Ընդհանուր առմամբ 11 եպիսկոպոսներ կամ նախկին եպիսկոպոսներ ներկայումս հետաքննության օբյեկտ են, ասել է Ֆրանսիայի եպիսկոպոսների համաժողովի ղեկավար Էրիկ դը Մուլեն-Բոֆորը: Միջոցառման ժամանակ նա ընթերցել է Ռիկարի հայտարարությունը։
Սրանք վերջին բացահայտումներն են, որոնք ցնցել են Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, որը վերջին 20 տարիների ընթացքում խրվել է սեռական բռնության հետ կապված սկանդալների մեջ, հիմնականում երեխաների հանդեպ:
Անցյալ տարի Ֆրանսիայում անկախ հետաքննությունը պարզել էր, որ ֆրանսիացի հոգեւորականները վերջին 70 տարիների ընթացքում բռնաբարել ու պղծել են ավելի քան 200 000 երեխաների, նրանք հայտարարել էին, որ կաթոլիկ եկեղեցին չափազանց երկար է դրանց վրա աչք փակել:




























