Nongfu Spring շշալցված ջուր արտադրող ընկերության տնօրեն Չժուն Շանշանը գլխավորել Է Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Այս մասին ասվում է «Խուժուն» հետազոտական կազմակերպության զեկույցում։
68-ամյա Շանշանը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է ամենահարուստ չինացիների ցուցակը ։ Նրա կարողությունը մեկ տարում աճել է 17 տոկոսով ՝ հասնելով 65 միլիարդ դոլարի ։
35 միլիարդ դոլար կարողությամբ երկրորդ տեղում է ByteDance ընկերության 39-ամյա հիմնադիր Չժան Իմինը, որին պատկանում է TikTok հավելվածը։ Վերջին մեկ տարում նրա կարողությունը նվազել է 28 տոկոսով։
Երրորդ տեղում է «մարտկոցների արքան»՝ վառելիքային էլեմենտների եւ լիթիում-իոնային մարտկոցների խոշորագույն արտադրող CATL-ի հիմնադիր 54-ամյա Ցզեն Յույցյունը, որի կարողությունը գնահատվում է 32,9 միլիարդ դոլար։ Մեկ տարում նա 28 տոկոսով աղքատացել է:
Չինական խոշորագույն Alibaba Group ինտերնետ ընկերության հիմնադիր 58-ամյա Ջեք Ման, որը 2020 թվականին ճանաչվել է Չինաստանի ամենահարուստ մարդը, այս տարի 25,7 միլիարդ դոլար կարողությամբ իններորդ տեղում է։ Նա մեկ տարում աղքատացել է 29 տոկոսով։




























