Թուրքիայում մտադիր են ռուսական հացահատիկ վերամշակել եւ այն ուղարկել աղքատ երկրներ։ Այս մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին:

Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է սկսել օգտագործել Թուրքիայի պահեստային հզորությունները որպես իր հացահատիկի պահեստավորման եւ իրացման հանգույցներ, նման որոշումը շահավետ կլինի երկու կողմերի համար, հաղորդում է  haber7-ը։