Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի դռնապահ Օ․ Հ․-ն հայտնել, որ նույն օրը քոլեջում անհայտ անձը հայհոյանքներ է հնչեցրել իր եւ Բլեյանի հասցեին ու փախել: Aravot.am-ի այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Գ․Բ․-ն, տվյալները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դռնապահից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն: