Ֆլորիդայի ոստիկանությունը փնտրում է կողոպտիչների, որոնք ներխուժել են Պորտ Սենտ Լյուսիում մի տուն եւ ավելի քան 100 000 դոլար արժողությամբ մոտ երկու տասնյակ ֆրանսիական բուլդոգ են գողացել:

Պորտ Սենտ Լյուսիի ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ գողերը «կոտրել են» բնակելի տան ննջասենյակի պատուհանը եւ 19 ֆրանսիական բուլդոգ գողացել:

Գողության պահին բնակիչները տանը չեն եղել։ Կասկածյալները փախել են վնասված բամպերով չորս դռնանի մեքենայով։

Ֆրանսիական բուլդոգների գողության մասին հաղորդագրությունները վերջին տարիներին գնալով ավելանում են, եւ շատերը նշում են դրանց բարձր արժեքը որպես գողության պատճառ: Բուլդոգը 2020 թվականին ԱՄՆ-ում ամենահայտնի երկրորդ ցեղատեսակն է եղել, եւ նրա արժեքը կազմել է 1500-4500 դոլար: