ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել նաև Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի  մարզի գազալցակայաններում։ 

Տեսչական մարմինց NEWS.am-ին հայտնում են, որ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 6 մարզի 48 գազալցակայանում, որի արդյունքում դիտարկվել է 158 տրանսպորտային միջոց։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․153 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 13 վարչական արձանագրություն։ 

Հավելենք, որ հոկտեմբերի 26-ից սկսված խստացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքի և մարզերի 221  գազալցակայանում դիտարկվել է 1678 տրանսպորտային միջոց, որի  արդյունքում արձանագրվել է իրավախախտման 275  դեպք։