Բիթքոինի արժեքը կարող է ընկնել 25 տոկոսով առաջիկա շաբաթների ընթացքում: Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթի անկումը կանխատեսել է JP Morgan-ի աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի թվային ակտիվների գծով ստրատեգ Նիկոլաոս Պանիգիրցօղլուն, գրում է The Times-ը:
Բիթքոինի գնի նվազեցումը կարող է ռեկորդային լինել 2020 թվականի հոկտեմբերից ի վեր։
Այս պահին մեկ մետաղադրամի արժեքը կազմում է մոտ 15 հազար դոլար, գինը բաղկացած է ծախսված էլեկտրաէներգիայի արժեքից, ուստի Պանիգիրցօղլուն տալիս է հենց այդպիսի կանխատեսում:
Վերլուծաբանն ակնկալում է, որ ներդրողները դուրս կգան բորսաներից՝ աշխարհի երրորդ FTX բորսայի հետ կապված իրավիճակի սրման ֆոնին, որը փորձում է լուծել ընկերության իրացվելիության խնդիրները: FTX ճգնաժամը կարող է շարունակել զարգանալ եւ տարածվել շուկայի այլ հատվածների վրա:
Սակարկությունների ընթացքում նոյեմբերի 9-ին բիթքոինի արժեքն ընկել է 17 հազար դոլարից ցածր՝ մեկ մետաղադրամի դիմաց փլուզվելով ավելի քան 15,2 տոկոսով։





























