Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գոհ է ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներից, որոնցից հետո դեմոկրատները պահպանում են Սենատի վերահսկողությունը, հայտնում է Սպիտակ տունը։
«Ես գոհ եմ եւ անհամբեր սպասում եմ առաջիկա մի քանի տարիներին (իմ նախագահությունը – խմբ.)»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ այժմ պատրաստվում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ ավելի ամուր դիրքերում. հաղորդվել էր, որ Սի Ծինփինն ու Բայդենը կհանդիպեն Ինդոնեզիայում կայանալիք G20-ի գագաթաժողովի ժամանակ։
Ավելի վաղ CNN-ը հրապարակել էր կանխատեսում, որի համաձայն՝ Նեւադա նահանգում դեմոկրատ թեկնածու Քեթրին Կորտես-Մաստրոյի հաղթանակից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը կստանա 50 տեղ Սենատում եւ կվերահսկի Սենատը։





























