ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով Ուկրաինայում հակամարտության ընդլայնման սպառնալիք է տեսնում։ Երեւանում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում, իր ելույթի ժամանակ ասել է նա, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Զասը նշել է ՀԱՊԿ պետությունների միասնության ամրապնդմանը, բոլոր ուղղություններով գործունեության ակտիվացմանն ուղղված աշխատանքը։
«Հաշվի առնելով, որ ներկայիս միջազգային իրավիճակի զարգացման բացասական միտումները վերջին շրջանում շատ սուր են դրսեւորվում, մեր այս ջանքերը, համապատասխանաբար, հատուկ նշանակություն են ստանում»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանին, Ստանիսլավ Զասը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ավելացնում են ռազմական կոնտինգենտը, կատարելագործում են ռազմական ենթակառուցվածքները, մոտենում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող արեւմտյան սահմաններին։
«Անկասկած, սա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար։ Ուկրաինային ցուցաբերվող կենտրոնացված աջակցությունը՝ Հյուսիսիատլանտյան դաշինքի եւ այլ պետությունների կողմից, հանգեցնում է հակամարտության ընդլայնման սպառնալիքի առաջացման, այդ թվում՝ դրանում այլ պետությունների ներգրավման հաշվին»,-կարծում է գլխավոր քարտուղարը։




























