Բելգիայում գործարկվել է Hair Recycle նախագիծը, որի շրջանակում մարդու մազերից պատրաստվում են փոքր գորգեր, որոնք կլանում են նավթը եւ վտանգավոր այլ նյութեր։ Ողջ երկրի վարսահարդարները հավաքում են հաճախորդների մազերը եւ հանձնում դրանք վերամշակման համար։

Նախագծի համահիմնադիր Պատրիկ Յանսենը բացատրել է, որ մեկ կիլոգրամ մազը կարող է կլանել 8 լիտր նավթ եւ ածխաջրածիններ։ Պատրաստի գորգիկները կարելի է տեղադրել, օրինակ, կոյուղում, որպեսզի վնասակար նյութերը չաղտոտեն ջուրը։

«Մեր արտադրանքը էթիկայի առումով էլ է հատուկ, քանի որ արտադրվում է տեղում, այլ ոչ թե ներմուծվում է մոլորակի մեկ այլ կողմից։ Այն ստեղծվում է այստեղ՝ տեղական խնդիրները լուծելու համար»,- ասել է Յանսենը։

Մազերը հզոր հատկություն ունեն. մեկ փունջը կարող է պահել իր սեփական քաշը միլիոն անգամ գերազանցող ծանրություն։ Նրանք նաեւ ջրում լուծվում են եւ շատ ճկուն են՝ կերատինային մանրաթելերի շնորհիվ։