Տնից առնվազն 30 կիլոմետր հեռավորության վրա կանոնավոր ճանապարհորդությունները օգնում են ֆիզիկապես եւ հոգեպես ավելի առողջ զգալ: Ազդեցությունը հատկապես նկատելի է 55 տարեկանից բարձր մարդկանց համար։
Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները երեք հազար մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում, գրում է Naked Science-ը։
Պարզվել է, որ տանը մնալը խանգարում է թոշակառուներին պահպանել սոցիալական շփումները. նրանք ավելի քիչ են շփվում ընկերների եւ հարազատների հետ, չեն կարողանում ուշադրություն դարձնել հոբբիներին։
Այսպիսով, անհրաժեշտ է զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային ցանցը, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հաճախ եւ ավելի հեռու ճանապարհորդել, ասում են գիտնականները:



























