Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան իջել են 1 տոկոսով՝ ԱՄՆ-ում հումքի պաշարների մեծ աճի մասին API-ի անսպասելի տվյալներից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսի գինն իջել է 0,91 տոկոսով՝ մեկ բարելը 79,36 դոլար, WTI-ի փետրվարյան ֆյուչերսինը՝ 1 տոկոսով՝ 74,35 դոլար։





























