Չորեքշաբթի Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը սկսել է ռազմաօդային ուժերի բազայի շինարարությունը Մագե անմարդաբնակ կղզում, որտեղ տախտակամածային ավիացիայի զորավարժություններ կանցկացվեն ամերիկյան ավիակիրներից։ Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են տեղական վարչակազմի ներկայացուցիչներին, որոնք հավանություն են տվել նախագծին, հայտնում է Kyodo գործակալությունը։
Երկրի հարավ-արեւմտյան Կագոսիմա պրեֆեկտուրայում գտնվող Մագե կղզում ավիացիոն զորավարժությունները նախատեսվում է սկսել մոտավորապես 2025 թվականին: Այս կղզին նախկինում պատկանում էր Տոկիոյից մասնավոր ընկերությանը եւ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նրանցից գնել է այն։
Զորավարժությունները, որոնց ընթացքում ԱՄՆ ավիակիրների տախտակամածի վրա նմանակվում են թռիչքներն ու վայրէջքները, ուղեկցվում են մեծ աղմուկով եւ մշտապես առաջացնում են Ճապոնիայի բնակչության եւ տեղական ինքնակառավարման մարմինների բողոքը։ Այդ պատճառով դրանք տեղափոխվել են Ացուգի բազայից Տոկիոյի հարավ-արեւմուտք՝ գրեթե անմարդաբնակ Իվոձիմա կղզի: Սակայն այն գտնվում է չափազանց հեռու՝ Տոկիոյից ավելի քան 1200 կմ հեռավորության վրա։



























