Եվրոպան ոչ միայն 2022թ. խուսափեց գազի դեֆիցիտից Չինաստանի շնորհիվ, այլեւ դա կարող է տեղի ունենալ նաեւ 2023-ին՝ առանց մեծ դժվարությունների, քանի որ վառելիքի չինական պահանջարկը չի հասնի ռեկորդային մակարդակի։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը։

Եվրոպան 2023թ. կխուսափի գազի դեֆիցիտից Չինաստանի շնորհիվ, քանի որ երկիրը կտրուկ եւ անկանոն հանել է  կորոնավիրուսային սահմանափակումները։ Այդ պատճառով վառելիքի պահանջարկը չի կարող վերականգնվել եւ հասնել 2021թ. ռեկորդային մակարդակին, քանի որ պահպանվում է կոշտ սահմանափակումներին վերադառնալու վտանգը՝ հիվանդացության հերթական աճի ֆոնին, նշվել է հրապարակման մեջ։

Գործակալության տվյալներով՝ Չինաստանի տնտեսությունն աստիճանաբար կվերականգնվի, բայց երկրի արդյունաբերության համար կա ՀԲԳ-ի մատակարարումների  որոշակի այլընտրանք՝ խողովակաշարային գազի տեսքով։

Հոդվածի հեղինակները հաշվարկել են, որ այս տարի ՀԲԳ-ի պահանջարկը կավելանա էլ ավելի մեծ տեմպերով։ Ընդ որում՝ իրավիճակը կտրուկ կփոխվի, եթե խիստ ցուրտ սկսվի Եվրոպայում կամ Ասիայում։ Բայց Չինաստանի պահանջարկի աճը ներկա պահին բավական սահմանափակ է։