Գիտնականները հայտնաբերել են մողեսների գենետիկ փոփոխություններ՝ կապված բնակության վայրը փոխելու հետ:

Գիտնականները նշում են, որ պուերտոռիկական հովհարավոր Anolis cristatellus մողեսը, որը շագանակագույն է՝ կոկորդին վառ նարնջագույն հովհարով, հատուկ թեփուկներ է աճեցրել, որպեսզի ավելի լավ կառչի հարթ մակերեւույթներին, ինչպիսիք են պատերը եւ պատուհանները, եւ մեծ վերջույթներ՝ բաց տարածքներում վազելու համար:

«Մենք հետեւում ենք էվոլյուցիային նրա զարգացմանը զուգընթաց»,- ասել է Նյու Յորքի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր եւ հետազոտության գլխավոր հեղինակ Քրիստին Վինչելը:

Վինչելի խոսքով՝ քանի որ ամբողջ աշխարհում ուրբանիզացիան ուժեղանում է, կարեւոր է հասկանալ, թե ինչպես են օրգանիզմները հարմարվում, եւ մարդիկ կարող են քաղաքներն այնպես նախագծել, որ դրանցում բոլոր տեսակները կարողանան ապրել:

Հետազոտության ընթացքում վերլուծել են Anolis cristatellus 96 մողես՝ համեմատելով անտառի բնակիչների գենետիկական կազմը նրանց հետ, ովքեր ապրում են մայրաքաղաք Պուերտո Ռիկոյում, Սան Խուանում, ինչպես նաեւ հյուսիսային Արեսիբո եւ արեւմտյան Մայագուես քաղաքներում: Գիտնականները պարզել են, որ մողեսի գենոմում 33 գենը կապված են եղել ուրբանիզացիայի հետ: