Լյուքսեմբուրգը Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ եւ անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։
«Հայ գործընկերոջս հետ քննարկել եմ Լաչինի միջանցքում տիրող տագնապալի իրավիճակը, հումանիտար ճգնաժամը եւ շրջափակումը, որում հայտնվել է 120 հազար խաղաղ բնակիչ։ Լյուքսեմբուրգը Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ եւ անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերը պետք է լուծումներ գտնեն երկխոսության միջոցով»,- Թվիթերում գրել է Ասելբորնը:



























