Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանին իրավիճակը կայուն է, բայց անկանխատեսելի՝ Լադակխի արեւելյան շրջանում երկու երկրների տասնյակ հազարավոր զինվորների միջեւ գրեթե երկուսուկես տարվա դիմակայությունից հետո, հաղորդում է AP-ը։
Հնդկական բանակի հրամանատար, գեներալ Մանոջ Պանդեն լրագրողներին հայտնել է, որ երկրները շարունակում են բանակցությունները ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակներում, եւ Հնդկաստանի զինված ուժերը պատրաստության բարձր մակարդակ են պահպանում: «Մենք ունենք ադեկվատ ուժեր։ Մենք ունենք բավարար պաշարներ մեր յուրաքանչյուր ոլորտում, որպեսզի կարողանանք արդյունավետորեն կարգավորել ցանկացած իրավիճակ կամ չնախատեսված հանգամանք»,-ասել է Պանդեն։
Հնդկաստանը ասում է, որ Չինաստանը զբաղեցնում է իր տարածքի 38 000 քառակուսի կիլոմետրը Աքսայ-չին սարահարթում, որը Հնդկաստանը համարում է Լադակխի մի մասը, որտեղ տեղի է ունենում ներկայիս դիմակայությունը:
Հնդկաստանը հայտարարում է, որ Պեկինի կողմից սահմանային ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխություն անընդունելի է։



























