ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի՝ Ադրբեջանի գծով զեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը եւ Լիզ Քրիստոֆերսենը ծրագրում են փետրվարին այցելել Ադրբեջան, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

«Զեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը (Մեծ Բրիտանիա) եւ Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) մտադիր են Ադրբեջան այցելել 2023 թվականի փետրվարին»,-հայտնել է կազմակերպությունը։