Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կառաջարկի խստացնել իրավապահների կողմից հանրային բողոքների ճնշման միջոցները՝ չնայած իրավապաշտպան կազմակերպությունների խիստ քննադատությանը, գրել է The Financial Times թերթը։
Պարբերականի տվյալներով՝ քաղաքական գործիչը ցանկանում է ընդլայնել «լուրջ խախտումներ» իրավաբանական սահմանումը, որպեսզի օգնի ոստիկանությանը կասեցնել եւ զսպել նրանց, որոնց համարում է «խափանարար փոքրամասնություն», որն օգտագործում է ճանապարհներ փակելը կամ «դանդաղ» երթերը։
Վարչապետի կարծիքով՝ քաղաքացիների բողոքի իրավունքը հիմնարարներից մեկն է, բայց «բացարձակ» իրավունք չէ։
Անհրաժեշտ է պահել առանձին անձանց եւ աշխատող մեծամասնության (որն զբաղվում է ամենօրյա գործերով) իրավունքների միջեւ հավասարակշռությունը»,- թերթը մեջբերել է Սունակին։
Պարբերականը նշել է, որ ոստիկանությանն արդեն տրամադրվել են լրացուցիչ լիազորություններ, որպեսզի թույլ չտրվի, որ ընդվզողներն օգտագործեն այն, ինչն իշխանությունները համարում են «պարտիզանական մարտավարություններ»։ Նոր օրենսդրությունն իրավապահներին թույլ կտա ճնշել բողոքները՝ մինչեւ որեւէ «քաոսի» առաջանալը։



























