Ռուսաստանն ու Ուկրաինան աշխատում են գերիների փոխանակման խոշոր գործարքի վրա, որին կմասնակցի ընդհանուր առմամբ 1000 մարդ, հայտարարել է Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալկոչը, հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան եւ նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Լուբինեցը հանդիպել են անցյալ շաբաթ՝ Անկարայում օմբուդսմենների միջազգային համաժողովի շրջանակներում:
«Ուկրաինայի օմբուդսմենը Ռուսաստանին է փոխանցել 800 հոգուց բաղկացած ցուցակ, իսկ Ռուսաստանի օմբուդսմենը՝ 200 հոգուց բաղկացած ցուցակ»,- ասել է Մալկոչը։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի օմբուդսմենները փոխանակել են ցուցակները Մալկոչի մասնակցությամբ հանդիպման ժամանակ, ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում «մարդասիրական միջանցք» տրամադրել ցանկացած նման փոխանակման համար։




























