Վաշինգտոնում հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավոր է, հաղորդում է NBC հեռուստաալիքը։

Տուժածների թվում 15-ամյա դեռահաս է։

Նշվում է, որ զոհվել է մի կին, որը ոչ միտումնավոր թիրախ է դարձել կրակողի համար, նա մահացել է ստացած վերքերից։ 

Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Հեռուստաալիքը հայտնում է, որ դեռահասը պատասխան կրակ է բացել, նա պատասխանատվության կենթարկվի։

Իրավապահները փնտրում են առաջին հրաձիգին։