Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
ՀՀ ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԽ քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:



























