Նախագահ Վլադիմիր Զելենսկին վերահաստատել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը։ Ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ նա ասել է, որ դաշինքը «մեզ համար անվտանգության լավագույն երաշխիքն է», հաղորդում է CNN-ը։
«Անվտանգության երաշխիքները մեր առաջնահերթություններից են», - ասել է Զելենսկին. «Մենք հասկանում ենք, որ այս պահին մենք դեռեւս այնտեղ չենք, ցավոք, Ռուսաստանը դա քաջ գիտակցում է, եւ անում են ամեն ինչ մեր անդամակցությունը դժվարեցնելու համար։ Բայց մենք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին ենք, քանի որ ՆԱՏՕ-ն մեր, մեր երկրի, մեր երեխաների անվտանգության լավագույն երաշխիքն է»։
Նրա խոսքով, «աշխարհը տատանվել է», երբ Ռուսաստանը «2014 թվականին գրավել է Ղրիմը», այնուհետեւ երբ «2022 թվականի փետրվարին փորձել է ներխուժել ամբողջ երկիրը»:
«Աշխարհը չպետք է տատանվի այսօր կամ երբեւէ», - ասել է նա՝ հավելելով, որ «աշխարհը պետք է գործի ավելի արագ, քան Ռուսաստանը նոր քայլեր կձեռնարկի…։ «Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելը պետք է գերազանցի ռուսական հաջորդ հրթիռային հարվածներին… Ուկրաինայում անվտանգության եւ խաղաղության վերականգնումը պետք է առաջ անցնի լինի այլ երկրների անվտանգության եւ խաղաղության վրա ռուսական հարձակումներից», - ասել է Զելենսկին։



























