Թայվանի վարչապետ Սու Չժենչանը հինգշաբթի հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Ես կրկին խնդրում եմ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենին ազատել ինձ վարչապետի պաշտոնից։ Խնդրում եմ սեղմ ժամկետում այդ պաշտոնում նշանակել նոր թեկնածուի»,-գրել է նա Twitter-ի իր էջում։