12 մարդ վիրավորվել է Բաթոն Ռուժ քաղաքի (Լուիզիանայի նահանգ) գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։

«Բաթոն Ռուժի ոստիկանությունը փնտրում է գիշերային ակումբի հրաձգության մասնակից առնվազն մեկ կասկածյալի։ Տուժել է 12 մարդ»,- նշվել է հրապարակման մեջ։

Ոստիկանության տեղի դեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ տեղի ունեցածը «նպատակաուղղված գրոհ» էր, ոչ թե բռնության «պատահական գործողություն»։

Ինչպես պարբերականին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը, միջադեպին մասնակցել են գիշերային ակումբի այցելուների երկու խմբեր, որոնց միջեւ բախման ժամանակ փոխհրաձգություն է սկսել։