Մարդկությունը հնարավորություններ չունի սահմանափակելու գլոբալ տաքացումը եւ հասցնելու Փարիզի կլիմայական նպատակին՝ 1,5 աստիճանին, The Guardian-ը մեջբերում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին։

«Լուծումը կայանում է տաքացումը առավելագույնս նվազեցնելու մեջ։ Ներկայումս 2,5°C-ից ցածր մնալը ուղղակի ֆանտաստիկ կլիներ։ Կարծում եմ՝ դա հնարավոր է», — ասել է նա։

Գեյթսը հավելել է, որ թեեւ մալարիան դեռ շատ երեխաներ է սպանում (տարեկան 400.000), արժե մեծ ներդրումներ կատարել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում, քանի որ ժամանակի ընթացքում այն ​​ավելի ու ավելի կվատթարանա։

Նրա խոսքով՝ միջուկային տրոհումը եւ սինթեզը, էներգիայի շատ, շատ խոստումնալից աղբյուրներ են, որոնք կախված չեն եղանակից։

«Նույնիսկ եթե միջուկային էներգետիկան հաջողության հասնի, մենք միեւնույն է դեռ վերականգնվող էներգիայի 60-70 տոկոս կարիք կունենանք։ Կարծում եմ, որ աշխարհը բավականաչափ ներդրումներ չի կատարում այս [միջուկային] նորարարությունների մեջ, դրանք կարող են հսկայական նշանակություն ունենալ», - ասել է Գեյթսը: