Հռոմի պապ Ֆրանցիսկոսն «անարդար» է անվանել օրենքները, որոնք քրեականացնում են նույնասեռականությունը։ Միեւնույն ժամանակ նա նույն սեռի մարդու հանդեպ համակրանքը «մեղք» է անվանել։ Այս մասին նա ասել է Associated Press գործակալությանը տված հարցազրույցում։
«Նույնասեռական լինելը հանցագործություն չէ»,-նշել է Հռոմի պապը։
Նա խոստովանել է, որ աշխարհի որոշ մասերում կաթոլիկ եպիսկոպոսները պաշտպանում են օրենքները, որոնք քրեականացնում են նույնասեռականությունը կամ խտրական վերաբերմունք են ցուցաբերում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, եւ ինքը դա «մեղք» է անվանում։ Միեւնույն ժամանակ նա այդ վերաբերմունքը բացատրել է մշակութային ծագմամբ։
Human Dignity Trust կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհի շուրջ 67 երկրներ փոխադարձ համաձայնությամբ քրեականացնում են նույնասեռական հարաբերությունները։ Այդ երկրներից 11-ը կարող է կամ արդեն կիրառում է մահապատիժ:





























