«Արեւելյան համագործակցության շրջանակներում քաղաքացիական հասարակության դերի մեծացումը» թեմայով Միջազգային եվրոպական կոնգրեսը տեղի կունենա Երեւանում դեկտեմբերի 20-ից 21-ը: Հնարավոր է, որ միջոցառմանը մասնակցի Եվրամիության` արտաքին քաղաքական հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, կոնգրեսի բացումը տեղի կունենա «Մատենադարանում», որտեղ ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,  Հայաստանի եվրոպական շարժման հանդիսավոր ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Կոնգրեսի շրջանակներում ծրագրվում է երեք հիմնական աշխատանքային խմբերի ձեւավորում, որոնք աշխատելու են երեք հիմնական ուղղություններով. «Արեւելյան համագործակցության» շրջանակներում քաղաքացիական հասարակության դերի մեծացում, վիզայի ռեժիմի պարզեցում եւ ազգային բարեփոխումների իրականացում: Աշխատանքի արդյունքները եւ կոնկրետ առաջարկությունները ներկայացվելու են Հայաստանի խորհրդարանին:

Կոնգրեսի արդյունքներով, ընդունվելու է «Երեւանյան հռչակագիրը», որտեղ քննարկվելու է, թե ինչպես բարձրացնել քաղաքացիական հասարակության դերը «Արեւելյան համագործակցության» անդամ-երկրներում, որը կներկայացվի համապատասխան մարմիններին: